Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 272, մահվան՝ 30 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 272 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 334 347-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 7308 է:

Կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Նոյեմբերի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1405 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8713-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1873 է, ընդհանուր առողջացածներինը՝ 307 484, փաստացի բուժվողներինը՝ 18 150: Մեկ օրում արվել է 4730 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 311 186 թեստավորում: