Իրականում իրավիճակը գնալով լարվում է

Իրականում իրավիճակը գնալով լարվում է։

Ադրբեջանցիները կուտակում են զորքեր, թե մեր տարածքներում, որոնք իրենք օկուպացրել են և թե սահմանամերձ գոտիներում։

Արդեն կան ակնհայտ ազդակներ, որ ռազմական  իրավիճակը հնարավոր է կտրուկ լարվել։

Օրինակ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը (ՀՀ ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով) զգուշացնում է իր քաղաքացիներին, զերծ մնալ Սյունիքի որոշ հատվածներ այցելելուց։

Հիշեցնենք, որ 44 օրվա պատերազմից առաջ,  ամերիկացիները նույն զգուշացումներն էին տալիս։

Ի՞նչ են անում Հայաստանի  իշխանությունները։

Իհարկ է, ոչ մի բան, բացի ինչ-որ տարօրինակ և կասկածելի շարժումներից։

Եվ այս պարագայում երեք հարց։

Ի՞նչ օրակարգով են հանդիպելու Բրյուսելում Ալիևը և Փաշինյանը։

Ինչո՞ւ են հանդիպում հենց Բրյուսելում, այն պարագայում, որ արդեն մեկ ամիս է, ինչ պտտվում են խոսակցություններ, որ հանդիպումը պետք է տեղի ունենար եռակողմ ֆորմատով Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան։

Եվ ամենակարևորը…

Նախատեսվո՞ւմ է արդյոք   ստորագրել ինչ-որ փաստաթուղթ։

Ես շատ կոռեկտ եմ հիմա՝ անհամեմատ կոռեկտ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից