Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ կյանքի 82-րդ տարում մահացել է հայ կոմպոզիտոր, ալտահար, ՀՀ վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանը:

Ռ. Ալթունյանը հեղինակ է կոնցերտների, 2 լարային կվարտետի, սիմֆոնիայի, ժողովրդական նվագարանների համար գրված ստեղծագործությունների, 120 ժողովրդական երգի և պարի, հոգևոր և հայրենասիրական երգերի մշակումների տարբեր կազմերի համար և բազմաթիվ այլ ստեղծագործությունների։ Գրել է երաժշտություն մուլտֆիլմերի և մանուկների համար։

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Ռուբեն Ալթունյանի հարազատներին ու մերձավորներին, ընկերներին ու գործընկերներին։