Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է ունեցել ԱԱԾ տնօրենի և բարձրաստիճան սպայական կազմի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ:

Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են Հանրապետության ներքին և արտաքին անվտանգային հարցեր:

Երկրի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ առկա մարտահրավերների հաղթահարման ու հնարավոր անվտանգային հիմնախնդիրների կանխարգելման ուղղությամբ: