Մեկնարկել է ազատագրական շարժումը․ Արա Զոհրաբյան

Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

– կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

– թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

– պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է’ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։

Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում’ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը։

 

Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։