Սա արտաքին աշխարհից կտրված Որոտանն է․ Սոֆյա Հովսեփյանը տեսանյութ է հրապարակել

Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Սա արտաքին աշխարհից կտրված Որոտանն է։ Շրջանցող ճանապարհի հետևանքով, որը փորձում են կառուցել, Գորիս համայնքին պատկանող բնակավայրը մի քանի տասնյակ կմ հեռացել է, ինչպես նաև միջպետական ճանապարհին հասնելու համար տասնյակ կմ պետք է անցնեն։ Թե որքան ժամանակ կպահանջվի այս դեռ նոր սարեր քանդելով կառուցվող ճանապարհի կառուցումն ավարտելու համար, որևէ մեկը չի կարող հստակ ասել»։