Հունաստանը նոր սահմանափակումներ կմտցնի չպատվաստված զբոսաշրջիկների համար

Նոյեմբերի 22-ից Հունաստանի իշխանությունները նոր սահմանափակումներ կմտցնեն կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար․ դրանք կազդեն ինչպես հանրապետության քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների վրա։ Այս տեղեկությունը հայտնվել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի կայքում։

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է հինգ նոր միջոցների մասին։ Այսպիսով, պատվաստման վկայական չունեցող անձանց կարգելվի մուտք գործել փակ տարածքներ՝ թանգարաններ, պատկերասրահներ, ռեստորաններ, թատրոններ, ֆիթնես ակումբներ և մարզադաշտեր։