Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև: