Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբը հայտարարում է Գորիսի անվտնագության խորհդի ստեղծման մեկնարկը

Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբը հայտարարում է Գորիսի անվտնագության խորհդի ստեղծման մեկնարկը։ Այս մասին հայտնում է նախաձեռնող խմբի անդամ Արթուր Խոջաբաղյանը:

«Անվտանգության խորհուդի անելիքներն են լինելու մասնավորապես․

Նպաստել պարեկային ծառայության ուժեղացմանը բնակավայրերում, ջրամբարներում և այլ կարեւոր նշանակության օբյեկտներում՝ անհրաժեշտության դեպքում համալերով տեխնիկական միջոցներ։

Ստեղծել մեխանիզմներ բնակավայրերի բնակչությանը զինելու ուղղությամբ։

Նպաստել ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը և իրականացնել մարզումներ ֆիզիկա֊տակտիկական, ինչպես նաեւ կրակային պարապմունքների տեսքով։

Բոլոր դպրոցներում, կրթական օջախներում իրականացնել արագացված կուրսեր առաջին բուժօգնության ինչպես նաև արտարակարգ իրավիճակի դեպքում անհրաժեշտ ընթացակարգերի վերաբերյալ, ներգրավելով ԱԻՆ-ի, Կարմիր Խաչի, Գորիսի ՈՄԱ-ի եւ նմանատիպ այլ կառույցների ռեսուրսները։

Ձևավորել համընդհանուր վստահության մթնոլորտ մեր բանակի հանդեպ, ուժեղացնել բանակ հասարակություն կապը։

Այն կետերը, որոնց համար անհրաժեշտ լինի ձեւավորել հանրային պահանջ, կազմակերպել հավաքներ, միջոցառումներ և տարբեր ակցիաներ։

Նրանք, ովքեր ունեն առաջարկություններ, կարող են մոտենալ մեր նախաձեռնող խմբի անդամներից որեւէ մեկին եւ օժանդակել անվտանգության խորհդի ձեւավորմանը, օրակարգերի ձեւավորմանը, ինչպես նաեւ գործընթացների իրականացմանը։

Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբ»,- գրել է նա: