Իրանի ԶՈՒ-ն օտարերկրյա նավ է կալանել Պարսից ծոցում՝ վառելիքի մաքսանենգության համար

Իրանական զինված ուժերն օտարերկրյա նավ են կալանել Պարսից ծոցում, որը վառելիքի մաքսանենգությամբ է զբաղվում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրանական ռազմածովային ուժերին:

Հաղորդվում է, որ իրանական անվտանգության ուժերն իրականացված գործողությունների ընթացքում 150 000 լիտր մաքսանենգ դիզելային վառելիք են առգրավել: Նավում 11 օտարերկրյա քաղաքացի է եղել: Նրանք բոլորը ձերբակալվել և հանձնվել են երկրի դատական մարմիններին:

Դեռևս հայտնի չէ, թե որ երկրին է պատկանում նավը և որ երկրի քաղաքացիներ են ձերբակալվածները: