Բաքուն համաձայն է Բրյուսելում Երևանի հետ գագաթնաժողով անցկացնել

Ադրբեջանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողով կազմակերպելուն: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

«Ադրբեջանական կողմը միշտ բաց է քաղաքական երկխոսության համար և ողջունում է նման շփումները»,-հաղորդել է «կառուցողական երկխոսության» պատրաստ Ադրբեջանի ԱԳՆ-ը:

Ադրբեջանի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ Արևելյան գործընկերության շրջանակներում գագաթնաժողովի գաղափարն առաջարկել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նախորդ օրը նա հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ։