Ստեփանակերտում բացվել է պատերազմում զոհված ԱԱԾ աշխատակիցների հիշատակին նվիրված հուշակոթող

Այսօր Ստեփանակերտում բացվեց հուշակոթող՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ազգային անվտանգության ծառայության ծառայողների հիշատակին։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԱԾ-ից:

«Հուշակոթողը ևս մեկ անգամ արժևորում է այն նվիրյալների սուրբ գործը, ովքեր գիտակցված ընտրեցին անմահության ճամփան ու պատգամեցին բոլորին՝ լինել հայրենիքի փրկության առաջամարտիկը։

Ոգու ամրություն հերոսների ծնողներին, կանանց ու զավակներին։

Հավերժ փառք անմահացած բոլոր հերոսներին»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրությունում։