Երևանի բնակիչները կտեսնեն «Ռուսկիե Վիտյազի» ավիացիոն պիլոտաժային խմբի ցուցադրական թռիչքը

Երևանցիները բացառիկ հնարավորություն ունեն տեսնելու «Ռուսկիե Վիտյազի» ավիացիոն պիլոտաժային խմբի ցուցադրական թռիչքը։

Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին։ Թռիչքը սկսվելու է ժամը 13-ին։ «Էրեբունի» օդանավակայան մուտքն ազատ է։

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «Ռուսկիե Վիտյազի» ավիացիոն խումբը աշխարհում միակն է, որը կատարում է միայնակ և խմբակային պիլոտաժներ ծանր կործանիչների վրա: Ավիախումբը ստեղծվել է 1991 թվականի ապրիլի 5-ին «Կուբինկա» օդանավակայանում (Մոսկվայի մարզ) ավիացիոն տեխնիկայի ցուցադրման կենտրոնի 1-ին ավիացիոն էսկադրիլիայի հիման վրա: 1991 թվականի սկզբին վերջնականապես ձևավորվեց վեց ինքնաթիռներից բաղկացած պիլոտաժային խմբի կազմը, և նույն թվականի ապրիլի 5-ին պաշտոնապես ստեղծվեց պիլոտաժային խումբը, որը ստացավ «Ռուսկիե Վիտյազի» անվանումը։ Նոր ստորաբաժանման համար հորինվել է տարբերանշան՝ վահան, որի կապույտ ֆոնին չորս ինքնաթիռներով շեղանկյուն է, իսկ օդաչուների համար կարվել են հատուկ կոմբինեզոններ։

2016 թվականին ավիախմբի զինանոցը համալրվել է Սու-30ՍՄ ինքնաթիռներով։ Օդաչուները լիովին յուրացրել են դրանք և իրականացնում են թարմացված օդային ծրագիր նորագույն բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչներով, որոնք հնարավորություն են տալիս ցուցադրել ժամանակակից ավիացիոն համակարգերի գերմանևրելի բնութագրերը։ 2019 թվականի նոյեմբերին «Ռուսկիյե Վիտյազի»-ն ստացավ Սու-35Ս կործանիչներ:

«4+» և «4++» սերնդի կործանիչները, որոնց թվում են Սու-30ՍՄ-ն և Սու-35Ս-ը, առանձնանում են օդանավերի կառավարման նոր համակարգով, սպառազինության նոր համալիրով և ավիոնիկայով։ Այս ինքնաթիռներն ունեն նոր շարժիչներ, որոնք թույլ են տալիս օդաչուներին վստահորեն վարել դրանք, կառավարել ինքնաթիռը գերմանևրելու ռեժիմում և ցանկացած արագությամբ: