Պուտինի սիրախաղերը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ կործանարար են Ռուսաստանի համար

Նիկոլ Անհողը և Ադրբեջանի բռնապետը պայմանավորվել են դեկտեմբերի 15-ին հանդիպել ԵՄ և ՆԱՏՕ-ի կենտրոնատեղի Բրյուսելում…

Սա նշանակում է, որ ՌԴ նախագահի ջանքերը կազմակերպել եռակողմ՝ Պուտին-Նիկոլ Անհող- Ալիև հանդիպումը Մոսկվայում, որի մասին Կրեմլը ակնարկել էր դեռ սույն թվականի հոկտեմբերի վերջին, տապալվել են, և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն ՌԴ-ի հակառակորդների «մայրաքաղաքում»…

Մոսկվայում դեռ լավ չեն պատկերացնում, որ Արևմուտքի դրածո և նրանց շահերը սպասարկող Նիկոլ Անհողը, ով իշխանության գալով դիտավորյալ տապալեց Մինսկի խմբի բանակցային գործընթացը, 2020 թ-ին սանձազերծեց պատերազմ և փորձում էր ամբողջ Արցախը հանձնելով թուրքերին հաջորդ քայլով Հայաստանից դուրս շպրտել ռուսական ռազմաբազան և չեզոքացնել ՌԴ ազդեցությունը, շարունակում է կիսատ մնացածը…

Այո՛, Մոսկվային հաջողվեց կանգնեցնել պատերազմը և պարտադրել հակամարտող կողմերին փաստաթուղթ ստորագրել, բայց ՌԴ-ին Հայաստանից վտարելու գործընթացը շարունակվում է, որի մաս կարելի է դիտարկել նաև սույն թվականի նոյեմբերի 14-16-ը տեղի ունեցած իրադարձությունները Ջերմուկ-Սիսիան հատվածում, որտեղ մենք ունեցանք տարածքային և մարդկային կորուստներ, որի մեջ Նիկոլ Անհողին սպասարկողները հմտորեն մեղադրեցին ՌԴ-ին…

Մոսկվայում դիտարկում էին, որ Բաքուն կհարձակվի Հայաստանի վրա, իբր, կապիտուլյանտ Նիկոլի կողմից եռակողմ հանդիպումը տորպեդահարելու համար, որից նրանք կօգտվեն և որպես պատերազմը կանգնեցնող հանդես կգան… Իրոք, ադրբեջանցիները հարձակվեցին Հայաստանի վրա, բայց ՀՀ իշխանություններն այնպես արեցին, որ հայաստանյան հասարակության մեծ մասը հենց ՌԴ-ին մեղադրեց ՀՀ-ին չօգնելու համար և չգնահատեց պատերազմի դադարեցումը… Ստացվում է, Նիկոլը գործում է Բաքվի հրահանգներով և Ալիևը հարձակվելով Հայաստանի վրա՝ մի քանի հարց լուծեց.

  1. Գրավեց Հայաստանի այն տարածքները, որը ցանկանում էր իրենով անել և, ենթադրաբար, ուներ Նիկոլի բանավոր համաձայնությունը,
  2. Հայաստանում բարձրացրեց հակառուսական հիստերիա, որը շատ կարևոր է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն առաջ տանելու համար՝ հատկապես Մեղրիի միջանքի գործածության առումով,
  3. Ցույց տվեց Պուտինի թուլությունը. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կազմակերպվում է Բրյուսելում…

Պուտինը, ով մինչև հիմա օգտվելով Նիկոլ Անհողի դավաճանության հետևանքով Հայաստանի թուլությունից՝  մաքսիմալ ուժեղացնում է ՌԴ-ի դիրքերը Արցախում և Հայաստանի հարավում՝ մտածելով իր վերահսկողության տակ վերցնելով տրանսթուրանական պրոեկտ՝ Մեղրիի միջանցքը կկարողանա այն վերահսկել, բայց մի բան հաշվի չի առել, որ Թուրքիայի համար Ռուսաստանը, միևնույն է, թշնամական երկիր է և թուրքերի համար ՌԴ-ի ահռելի տարածքները դիտարկվում են որպես ապագա թուրանական պետության տարածքներ…

ՌԴ-ի ղեկավարության նախկին ԽՍՀՄ հանրապետությունների նկատմամբ հիմնականում կիրառած՝ “Куда они денутся без нас” անհեռատես և տգետ, ինչպես նաև միայն ռազմական ուժի վրա հիմնված  քաղաքականությությունը «շագրենի կաշվի» նման ոչ միայն փոքրացրել է ՌԴ-ի ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետություններում, այլև Մոսկվային թշնամացրել է նրանցից շատերի հետ…

Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ Արևմուտքն իր տեսքով երբեք մեր տարածաշրջան և հատկապես Հայաստան չի գա… Եթե մենք Արևմուտքին պետք լինեինք, նույն ԱՄՆ-ը կվավերացներ 1920 թ-ի Սևրի պայմանագիրը, իսկ Ֆրանսիան էլ 1921 թ-ին չէր նվիրի Կիլիկիան Թուրքիային և հիմա նույն թուրքերի հետ լինեին նույն ռազմա-քաղաքական խմբավորումում… Արևմուտքն իր քաղաքականությունը Մեծ Մերձավոր Արևելքում առաջ է տանում հիմնականում Իսրայելի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջոցով…

Այո՛, ՌԴ-ն հիմնակնում պետք է առաջ տանի իր ազգային շահերը… Բայց Հայաստանի կործանումը և հայտնվելը թուրք-ադրբեջանական տանդեմի վերհսկողության տակ չի բխում ՌԴ-ի շահերից… Հայաստանի հարցերը լուծելուց հետո թուրքերը կանցնեն Իրանին, ՌԴ-ին, և որոշ ժամանակ անց նաև Չինաստանին…

Էրդողանյան Թուրքիան բավական ազդեցություններ է ձեռք բերել  Բոսնիայում, Ալբանիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Վրաստանում, Սիրիայում, Իրաքում, արաբական աշխարհում… Սակայն Անկարան կանգ չի առնելու… Անկարայի ծավալապաշտության վառ ապացույցն է Թուրքիայի բռնապետ Էրդողանի և նրա կոալիցիոն գործընկեր, ահաբեկիչ Դևլեթ Բահչելիի ապագա Թուրքիայի քարտեզի հետ համատեղ լուսանկարը…

Մոսկվայում պետք է հասկանան, որ ռազմաբազա ունենալով չեն կարող պահպանել իրենց ազդեցությունը Հայաստանում, որտեղ կարող է կրկնվել այն, ինչ եղավ Վրաստանում, երբ արևմտամետ «գունավոր» Սահակաշվիլին վռնդեց ռուսներին Վազիանիի, Ախալքալակի և Բաթումի ռազմաբազաներից…

Հ.Գ. Պուտինի սիրախաղերը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ կործանարար են լինելու Ռուսաստանի համար…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից