Օկուպացված Կովսականում ականի վրա երկու ադրբեջանցի է պայթել

Ադրբեջանի ականազերծման գործակալության՝ ANAMA-ի աշխատակիցներից մեկն ու Պետական սահմանապահ ծառայության ենթասպան ականի վրա պայթել են Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը։ Կովսական գործուղված աշխատակիցները՝ 1972 թվականին ծնված Վագիֆ Բաբաևը և պետական սահմանապահ ծառայության ենթասպա Ռենատ Աղաբաբաևը՝ ծնված 1999 թվականին, նոյեմբերի 19-ին ականի վրա պայթել են զինամթերքի որոնման աշխատանքների ժամանակ։

Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Հաղորդվում է, որ Բաբաևը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: