Հիմա, երբ սա հայրենիքի փրկության հարցն է, ձեր, մեր բոլորիս լինել-չլինելու հարցն է, բերաններդ ջուր եք լցրել, որ ի՞նչ

2018 թվականին հրապարակում կանգնածներից շատերին Ռիտա Սարգսյանն աջակցել է տարբեր հարցերում, իսկ ոմանց երեխաների կյանքն է փրկել բառիս բուն իմաստով:

Այդ մարդիկ մերժողների առաջին շարքերում էին:

Կանգնած էին նաև նրանք, ովքեր երազում էին Ռիտա Սարգսյանին մեկ անգամ տեսնել, իսկ երբ հաջողվում էր` համբուրում էին ձեռքերն ու պատիվ էին համարում լուսանկարվել իր հետ:

Կանգնած էին նաև մշակույթի մարդիկ, ովքեր այնքան անսկզբունքային են, որ նախընտրեցին միանալ հրապարակում կանգնած ամբոխին, որպեսզի իրենց աշխատանքը չպակասի, տեսահոլովակների տակն էլ «դիսլայքերը» չշատանան: Սա էր կարևորը, ոչ թե հայրենիքը: Ավելի լավ էր կանգնել փնթի անթրաշ ոչնչության կողքին, քան ուղեղը միացնել:

Ֆենոմենալն այն է, որ այդ ժամանակ իրենք սատարում էին հեղափոխությանը, չհամարելով դա քաղաքականություն, իսկ երբ այսօր ասում եմ խոսացեք, դուրս եկեք փողոց, միացեք ադեկվատ հայերին` ասում են «մենք քաղաքականությամբ չե՜նք զբաղվում»: Բա էն ժամանակ ինչո՞ւ զբաղվեցիք, ձեր շքանշաններն ու կոչումները ետ տվեցիք նույնիսկ. սա քաղաքականություն չէ՞ր, թե բալետ էր գուցե, մենք չենք հասկանում:

Հիմա, երբ սա հայրենիքի փրկության հարցն է, ձեր, մեր բոլորիս լինել, չլինելու հարցն է` բերաններդ ջուր եք լցրել, որ ի՞նչ: Հիմա հենց սրանք ռադ եղան, ի՞նչ դեմքով եք բեմ բարձրանալու:

Չե՞ք զզվում ձեզանից:

Եվս մեկ անգամ կոչ եմ անում. շտկե՜ք ձեր սխալը, խոսացե՜ք, պայքարե՜ք, մի՜ լռեք:

Ֆոնոմենալ երևույթ է. 2018-ի խայտառակությանը սատարող մարդկանց կեսը փախել է Հայաստանից, այդ թվում մշակույթի մարդիկ: Իսկ հայրենիքի փրկությունը մնացել է այն մարդկանց ուսերին, ովքեր չեն մերժել հրապարակում, և ովքեր հասկացել են իրենց սխալն ու միացել ընդդիմադիրներին:

Ալլո՜, դմբ-դմբ-հու անող արվեստագե՜տ, արի ընտրությանդ տակից դո՜ւրս արի:

Աննա Հովների ֆեյսբուքյան էջից