Քիմ Քարդաշյանն ինքնաթիռ է վարձել Աֆղանստանից կին ֆուտբոլիստներին և նրանց ընտանիքներին տարհանելու համար

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն օգնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից տարհանել կին ֆուտբոլիստներին և նրանց ընտանիքներին: Այս մասին գրառմամբ Քարդաշյանը կիսվել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Քարդաշյանի վարձակալած ինքնաթիռով ընդհանուր առմամբ 130 մարդ է տարհանվել:

Քարդաշյանը նշել է՝ ինքն այնքան երախտապարտ է, որ կարողացել է օգնել այդ խիզախ կանանց և նրանց ընտանիքներին՝ իրենց նոր տուն հասցնելու: