Քանի՞ երեխա է ծնվել 2021թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խաղաղ ու առողջ օրերի պահանջով 26558 երեխա` 12560 աղջիկ և 13998 տղա է ծնվել Հայաստանում`2021թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Ապրենք ու աշխատենք այնպես, որ մեր բոլոր երեխաները ունենան առողջ, խաղաղ, լուսավոր ու անհոգ մանկություն…

Միշտ հիշենք, որ Երեխաները ծնվում են պաշտպանված և սիրված լինելու անհրաժեշտությամբ ու պահանջով,իսկ երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից»: