«Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ Ազգային Ժողովի այս շաբաթվա նիստի աշխատանքները բոյկոտելու մասին (տեսանյութ)

«Հայաստան» խմբակցության պատգամավորները բոյկոտել են Ազգային Ժողովի այս շաբաթվա նիստի աշխատանքները, բայց դրա փոխարեն մի քանի անգամ հանդիպել են լրագրողների հետ և իրենց դիրքորոշումը հայտնել սահմանային լարվածության, գերիների վերադարձի և մի շարք այլ կարևոր հարցերի վերաբերյալ։

Բոյկոտը կապված էր ՔՊ-ականների անլուրջ մոտեցման հետ, որը նրանք դրսևորել են ի պատասխան ընդդիմության առաջարկին սահմանային լարվածության վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրել։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են նաև մանդատները վայր դնելու հարցին, նշելով, որ պարտադիր հետևանքներ դա չի առաջացնելու, և խորհրդարանը դրանից հետո չի ցրվելու։

Թեև ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել քառօրյայի աշխախատանքներին, այնուամենայնիվ նրանք լսել են ՔՊ-ական գործընկերների և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԱԺ ամբիոնից։

Թե ինչ են ֆիքսել պատգամավորները և ինչ վտանգավոր հայտարարություններ են արել իշխանությունը ներկայացնող անձինք, առաջարկում ենք դիտել տեսանյութում։