«Բոզ քուրդ»-ից թմրադիլեր-ահաբեկիչները Էրդողանին նոր օկուպացիաների կոչ են անում

Եվս մեկ անգամ հիշեցնենք, թե ինչ են ասել մեր նախնիները թուրքերի մասին․ «Թուրքը մնում է թուրք»։ Կիպրոսի հույներն ավելի արմատական ​​են իրենց գնահատականներում. «Լավագույն թուրքը՝ սատկած թուրքն է»։ Դա պետք է հիշեն բոլոր հայերը` բոլոր ժամանակներում: Ինչպես հայտնում են աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցները, նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայացել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհրդի) գագաթնաժողովը, որը որոշում է կայացրել փոխել իր անվանումը Թյուրքական պետությունների կազմակերպությունով։ Այնտեղ նաև հաստատել են Թյուրքական աշխարհի հայեցակարգը մինչև 2040 թվականը։ Եվ այնտեղ Թուրքիայի նախագահ Էրդողանը քուրդ Ալիևին մեդալ է հանձնել՝ «Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի համար»։ Այս ամենն այնքան է ոգեշնչել թուրք ազգայնականներին, որ նույնիսկ ընդդիմադիր քաղաքական գործիչները շտապել են նրան հավատարմության երդում տալ, մինչևիսկ պահանջելով ուժեղացնել ազգայնականությունը թուրքական քաղաքականության մեջ։

Ավելին, օրինակ, ընդդիմադիր «Լավ կուսակցության» առաջնորդն առաջարկել է ստեղծել թյուրքական աշխարհի նախարարություն, նոյեմբերի 17-ին հայտնում է թուրքական «Daily Sabah» թերթը՝ հղում անելով «Անադոլու» լրատվական գործակալությանը։ Մերալ Աքշեները խոստացել է, որ իշխանության գալու դեպքում իր կուսակցությունը կապահովի համագործակցությունը թյուրքական երկրների հետ՝ պետությունների միջև ինքնիշխան իրավահավասարության հիման վրա, որը «պսակված է զարգացմամբ և ժողովրդավարությամբ»։ Նա ընդգծել է, որ իր կուսակցությունը կհաստատի խաղաղ և բարգավաճ միասնություն թյուրքական երկրների հետ՝ «լիովին պահպանելով մեր եղբայրական երկրների ձեռքբերումները» և հայտարարել. «Երբ մենք իշխանության գանք մեր երկրում, մեկ հարկի տակ կհավաքենք բոլոր անհամաչափ ու չհամակարգված ինստիտուտներն ու կազմակերպությունները՝ ստեղծելով Թյուրքական աշխարհի նախարարությունը»։ Աքշեները կարևորել է նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դերը թյուրքական աշխարհի զարգացման գործում. «Նա պատմական դեր է խաղացել թյուրքական համագործակցության ինստիտուցիոնալացման գործում՝ որպես միակ առաջնորդ, ով մինչ այսօր լիովին և շարունակաբար մասնակցել է թյուրքական աշխարհի առաջնորդների գագաթնաժողովներին»։ Հիշեցնենք՝ Թյուրքական խորհուրդը ստեղծվել է 2009 թվականին, այս կազմակերպության անդամներն են Թուրքիան, «կովկասի-թաթարստանը» (Ադրբեջան), Ուզբեկստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Թուրքմենստանն ու Հունգարիան ունեն դիտորդի կարգավիճակ։ Այժմ Անկարան պատրաստվում է չճանաչված, այդպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանն» ընդունել Թյուրքական խորհուրդ…

Ի՞նչի մասին է խոսել ազգայնական պանթուրքիստուհի Աքշեները։ Այն մասին, որ թուրքերը պատրաստվում են ակտիվ միջամտել այն երկրների ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ, որտեղ թուրքեր կան։ Եվ ավելին, այն մասին, որ թուրքերը շարունակելու են օկուպացնել (ինչպես նույն Հյուսիսային Կիպրոսը կամ այսօր՝ Հյուսիսային Սիրիայի մի մասը, Արցախը…) և Թյուրքական խորհրդի միջոցով «լեգիտիմացնելու են» թուրքական օկուպացիան։

Սակայն նոյեմբերի 12-ը, ինչպես նաև Մերալ Աքշեների հայտարարությունը, հետաքրքրական է նաև այն պատճառով, որ այդ օրվանից հետո Թուրքիայի Ազգային շարժման ազգայնական կուսակցության ղեկավար Դուվլեթ Բահչելին նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նրան նվիրել է «թուրքական աշխարհ»-ի քարտեզը, որն ընդգրկում է Ռուսաստանի տարածքի զգալի մասը։ Իհարկե, ոչ միայն Ռուսաստանի, ըստ ազգայնական-ֆաշիստ Բահչելիի, «թուրքական աշխարհը» ներառում է Ռուսաստանի հարավի, Արևելյան Սիբիրի, ինչպես նաև Բալկանների, կեղծ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան ինքնավար մարզի շրջանների մի մասը, Մոնղոլիայի և Իրանի տարածքների մի մասը։ Էրդողանի ու Բահչելիի լուսանկարը՝ քարտեզով, հրապարակվել է կուսակցության Twitter-ի միկրոբլոգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Էրդողանի և Բահչելիի հանդիպումից հետո որևէ հայտարարություն չի արվել։ Ավելին, այս քարտեզի վրա ամեն ինչ «բազմերանգ» գույներով է։ Այսպիսով, կարմիր գույնով նշված են մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, կեղծ Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանը և Թուրքմենստանը։ Ըստ երևույթին, դա նշանակում է՝ «անվիճելի» թուրքեր։ Ռուսաստանի որոշ հարավային շրջաններ, այդ թվում՝ Ղրիմի Ինքնավար հանրապետությունը և Արևելյան Սիբիրը, Բալկանների մի մասը և Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանը Չինաստանի հյուսիս-արևմուտքում նարնջագույն և դեղին գույներով են: Հրապարակված լուսանկարի մակագրությունը չի հստակեցնում, թե ինչ են նշանակում այս գույներ-նշումները: Իբր, «ինչպես ուզում եք, այնպես էլ հասկացեք»:

Փետրվարին թուրքական հեռուստաալիքներից մեկը (TRT-1) արդեն ցուցադրել է «Stratfor»-ի (ԱՄՆ-Իսրայել) «թուրքական ազդեցության գոտու ընդլայնման» կանխատեսմամբ քարտեզը, այն ներառում էր Ռուսաստանի հարավային շրջանները, այդ թվում՝ Ղրիմը, Կուբանը, Ռոստովի մարզը և Հյուսիսային Կովկասի հանրապետությունները։ Ղրիմի խորհրդարանում քարտեզը անհեթեթ էին անվանել:  Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը գործնականում չի արձագանքել… Ի դեպ, փետրվարին TRT-1-ի ցուցադրած քարտեզում թուրքերն ամեն ինչ կարմիր են ներկել, այս «գույնը» ներառում էր նաև Հայաստանը, Վրաստանը, Հունաստանի որոշ հողեր, Դոնբասը, ինչպես նաև «նավթային» Պարսից ծոցի պետությունները, Եգիպտոսը և Լիբիան։

Նշենք, որ Բահչելիի գլխավորած կուսակցությունը վերահսկում է ուլտրա-աջ ազգայնականների և թմրավաճառ-ահաբեկիչների «Բոզ քուրդ» («Գորշ գայլեր») թուրքական երիտասարդական կազմակերպությունը, որը մշտապես մասնակցել է արցախահայության դեմ պատերազմներին։ Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը մշակում է Հունաստան և Հայաստան ներխուժման «Չակա-բեյ» անունով ծրագիրը՝ ի պատիվ սելջուկ էմիր Չակա-բեյի։ Իսկ արդեն անցած տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է նոր աշխարհակարգում թուրքերի առաջատար տեղի մասին։ Փորձագետները այս ամենը համարում են Թուրքիայի կողմից «օսմանյան քաղաքականության» կամ պանթուրքիզմի քաղաքականության իրականացման վկայություն։ Սակայն Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի իշխանությունները չգիտես ինչու՝ «չեն հավատում» դրան…

Սերգեյ Շաքարյանց