Նոր պահանջ․ ՀՀ չպատվաստված քաղաքացիները դեկտեմբերի 1-ից շաբաթը մեկ պետք է ՊՇՌ թեստ հանձնեն
Հայաստանում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի նոր պահանջ՝ չպատվաստված քաղաքացին պետք է 7 օրը մեկ ՊՌՇ թեստի պատասխան ներկայացնի գործատուին: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից գործում է 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխանը ներկայացնելու պահանջ։