Լավրովը վստահ է՝ եռակողմ հանդիպումը կկայանա

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ հանդիպում կկայանա, սակայն դրա համար կողմերի համաձայնությունն  է անհրաժեշտ: «ՌԻԱ նովոստիի» հաղորդմամբ, նման համոզմունք է հայտնել  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Դուք ասացիք, որ, ըստ Կրեմլի մեկնաբանության, առաջիկա հնարավոր եռակողմ հանդիպման համար կոնսենսուս է անհրաժեշտ: Կարող եմ հաստատել, որպեսզի կոնսենսուս լինի, պետք է հանդիպման պատրաստվող կողմերը համաձայնեն դրան: Ես վստահ եմ, որ նման հանդիպում կկայանա»,-ասել է նա ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովը ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը: