Ֆրանսիան չի մեկուսացնի COVID-19-ի դեմ չպատվաստվածներին. Մակրոն

Ֆրանսիան կարիք չունի հետևելու եվրոպական երկրների օրինակին, որոնք կարանտին են սահմանում COVID-19-ի դեմ չպատվաստված մարդկանց համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը։

Եվրոպան ևս կրկին համավարակի էպիկենտրոն է դարձել՝ ստիպելով մի քանի երկրների, այդ թվում՝ Գերմանիային և Ավստրիային, վերսկսել սահմանափակումները Սուրբ Ծննդին ընդառաջ։

«Այն երկրները, որոնք մեկուսացնում են չպատվաստվածներին, «առողջության անցաթուղթ» չեն ներկայացրել։ Ուստի այս քայլը պետք չէ Ֆրանսիայում»,- ասել է Մակրոնը La Voix du Nord-ին տված հարցազրույցում։

Ֆրանսիայում այդ թվում նաև պատվաստման կամ վերջին բացասական թեստի արդյունքի ապացույց է պահանջվում ռեստորաններ, սրճարաններ և կինոթատրոններ այցելելու և գնացքով ճանապարհորդելու համար:

Reuters-ի տվյալներով՝ Եվրոպային բաժին է ընկել աշխարհում վարակվածների յոթօրյա միջին թվի կեսից ավելից և վերջին մահերի մոտ կեսը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է հասարակական կյանքի սահմանափակման մասին նրանց համար, ովքեր դեռ չեն պատվաստվել այն տարածքներում, որտեղ հիվանդանոցները վտանգավոր արագությամբ լցվում են COVID-19 հիվանդներով։

Ավստրիան նույնպես կարանտին է մտցրել չպատվաստվածների համար։