Սույն տեսահոլովակը պատրաստվել է Բաքվում քարոզչական նպատակներով (տեսանյութ)

Հարգելի՛ հայրենակիցներ,

Վերջին մի քանի օրերին սոցիալական ցանցերում մեր հայրենակիցները վրդովված քննարկում են մի տեսանյութ, որտեղ, մասնավորապես, չինարենով Հայաստանը ներկայացվում է որպես «ագրեսոր», որն «օկուպացիայի է ենթարկել Արցախը և մի քանի տասնյակների ընթացքում ոչնչացրել է ադրբեջանական նյութական ժառանգությունը»։

Տեղեկացնում եմ, որ սույն տեսահոլովակը պատրաստվել է Բաքվում գրանցված և Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից ֆինանսավորվող «Baku Media Center»-ի կողմից քարոզչական նպատակներով։

Որպես փորձագետ և հայ-չինական հարաբերությունների վերաբերյալ տասնյակ գիտահետազոտական ​​աշխատանքների հեղինակ՝ վստահեցնում եմ բոլորիդ, որ Չինաստանի իշխանությունները խստորեն պահպանում են չեզոքություն Արցախի հիմնահարցում՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից