Փաշինյանը լավ կլինի՝ քիչ դրդի պարոն Վանեցյանին․ Մամիջանյան

««Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրեթե ամեն օր Ազգային ժողովում է, ԱԺ-ում չգտնվելու պարագայում «Հայրենիք» կուսակցության գրասենյակում է»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե որտե՞ղ է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ինչու Ազգային ժողովի նիստերին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխաններին չի մասնակցում:

Հ. Մամիջանյանի խոսքով՝ Արթուր Վանեցյանը ենթադրում է, որ հերթական ստերը կարելի է լսել ոչ միայն դահլիճում, այլև այլ վայրերում:

«Իսկ Նիկոլ Փաշինյանը լավ կլինի քիչ շրջանառի 5 միլիարդի թեման, առհասարակ քիչ դրդի պարոն Վանեցյանին՝ բարձրաձայնել այս կամ այն իրողություններն իր մասին, որոնք պարունակում են, այդ թվում, նաև պետական գաղտնիք: Դա իր շահերից, վստահաբար, չի բխում»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը: