Ստալինի ծոռի փաստաբանը խնդրել է արտաշիրիմել գլխավոր քարտուղարի աճյունը

Իոսիֆ Ստալինի ծոռ Սելիմ Բենսաադի փաստաբանը խնդրում է Ստալինի մարմինը արտաշիրիմել Կրեմլի մոտ գտնվող դամբարանից՝ Նովոդևիչի գերեզմանատանը հուղարկավորելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»ին ասել է Ստալինի ծոռան մամուլի կցորդ Վադիմ Գորժանկինը։

«Իոսիֆ Ստալինի ծոռ Սելիմ Բենսաադի շահերը ներկայացնող փաստաբանը պատրաստել և Կրեմլի պարետային ծառայություն է ուղարկել Ստալինի աճյունների արտաշիրիմման մասին հայտարարություն», – ասել է Գորժանկինը։

Նրա խոսքով, ծոռը խնդրում է պատմական արդարություն, գլխավոր քարտուղարի հետմահու կամքի կատարում, ինչպես նաև շահագրգռված է ճշմարտության բացահայտմամբ, թե  որն է եղել Ստալինի մահվան պաշտոնական պատճառը։