Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը․ ՈՒՂԻՂ

Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։

նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

ԵԱՏՄ-ն երկրի ղեկավարները կքննարկեն արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կկատարվի նաև տարբեր ոլորտների շուկաներում նոր կարգավորումների ներդրմանը, մաքսային կանոնակարգերին, ինչպես նաև ԵԱՏՄ 2022 թվականի բյուջեին առնչվող հարցերին: