Ամեն անգամ իրենց անմիտ ուղերձներով քայքայում են նաև մեր բանակի մարտունակությունը․ Ոսկանյան

Տարիներ առաջ ՔԲԿ-ի քաղաքական թևից մի քուրդ մտավորականի հարցրեցի՝ «Ինչո՞ւ ես Բաղեշը անվանում Բիթլիս և բնութագրում որպես հին քրդական քաղաք՝ գիտենալով, որ այն հայկական է եղել դարեր շարունակ»։

Պատասխանեց՝ «Իհարկե, գիտեմ, որ հայկական է եղել, ասեմ ավելին՛ այնտեղ ապրող իմ ազգակիցներն էլ դա գիտեն, բայց եթե ես այն անվանեմ հայկական, ապա իմ ազգին ինչպե՞ս պետք է համոզեմ պայքարել թուրքական բանակի դեմ հանուն հայկական Բաղեշի»:

Բարբարոսական ինչ-որ «Էյվազլու» անվանումներով և «խորհրդային քարտեզներին» հղումներով «խաղաղության դարաշրջան» իբր բացողներն առնվազն պետք է հասկանան, որ ամեն անգամ իրենց նմանօրինակ անմիտ ուղերձներով քայքայում են նաև մեր բանակի մարտունակությունը։

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։