Միայն միասին կարող ենք խափանել այս հայակործան ծրագիրը․ Զոհրաբյան

ԴՈՒ ԱՐԹՈՒՆ ՀԱՅ ԵՍ

  • Անհանգստացած ես ստեղծած իրավիճակով…
  • հիշում ես քո նախնիներին ցեղասպանած թուրքի դաժանությունը և խորամանկությունը…
  • թուրքի սուտ խոստումներին չե՞ս հավատում…
  • հիշողությունդ լարում ես ու չես հիշում, որ թուրք-ադրբեջանական երկրի որևէ ղեկավարից լսել ես իրենց պատկերացրած պետության տարածքում գտնվող որևէ բնակավայր համարեն հայկական…
  • առանց հիշողությունդ լարելու տեսնում ես, որ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տիրապետման տակ գտնվող բնակավայրերը ադրբեջանական է համարում…
  • հիշում ես, որ 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն թուղթը քեզ ներկայացվում էր, որպես պատերազմը կանգնեցնելու և զոհերը դադարեցնելու միակ միջոց…
  • հիշում ես, որ կապիտուլացիոն թղթում չգրված տարածքներն ու բնակավայրերը Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի հրամանով հանձնվել է ադրբեջանցուն…
  • զգում ես, որ հերոսություն ցուցաբերած զինվորականի կերպարը պետական մակարդակով չի խրախուսում…
  • զգում ես, որ դիրքում կանգնած զինվորի թիկունքին իշխանությունը կանգնած չէ…
  • տեսնում ես, որ կապիտուլացիոն թուղթը մեզ չօգնեց, և կրկին զոհեր ու գերիներ ունեցանք…
  • զգում ես, որ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը հերթական 2-րդ փրկության օպերացիան է բեմականացնում…
  • հիշում ես Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթի հիմար կկվին…
  • քեզ խաբված ու նվաստացված ես զգում…
  • մեջդ ցանկություն է առաջացել խանգարել այս հայակործան ծրագրին…

ՈՒՐԵՄՆ ԴՈՒ ԱՐԹՆԱՑԱԾ ՀԱՅ ԵՍ:

Զարթնիր ու արթնացրու ընկերոջդ:

Միայն միասին կարող ենք խափանել այս հայակործան ծրագիրը:

 

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։