Զոհված զինծառայողների մայրերը պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի մայրը՝ Նաիրա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Միացեք, մի լռեք։ Մենք մեղավոր ենք մեր անտարբերությամբ և հարմարվելով։

Ես՝ Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Աբգար Նազարյանի մայր Նաիրա Նազարյանը, պահանջում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության աթոռը զավթած, ստահակ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրա կառավարման տարիներին Հայաստանը միայն պարտվել է, նվաստացվել է և զոհել է իր երիտասարդ սերնդին: Նա ասում է, որ եթե ժողովուրդը որոշի ինձ գնդակահարել, ես պատրաստ եմ։

Եկեք «գնդակահարե՛նք» ներսի տականքին, որպեսզի վաղը Եռաբլուրը և Հայաստանի պանթեոնները չհանձնի թուրքին»:

Տիկին Նաիրայի կոչին միացել և շարունակում են միանալ Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոսների ծնողները։