ՀՀ-ում կգործի 1-ին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ

Հայաստանում կգործի առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է արագ արձագանքման թիմի ստեղծման պաշտոնական մեկնարկին:

Քննարկվել են Հայաստանում բժշկակական թիմի ձևավորման հայեցակարգն ու ճանապարհային քարտեզը:

Հանդիպման կողմերն ընդունել են համագործակցության հայեցակարգ: