Նախնական տեղեկություններով՝ Աֆղանստանում Հայաստանի երկու քաղաքացի կա. ԱԳՆ խոսնակ

Նախնական տեղեկություններով՝ Աֆղանստանում Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի կա:

Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկությունը Աֆղանստանից մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների տարհանելու մասին:

«Սա նախնական տեղեկատվություն է», – ընդգծեց ԱԳՆ խոսնակը՝ նշելով, որ լրացուցիչ մանրամասներ լինելու դեպքում տեղյակ կպահի: