Ինչ փաստաթուղթ պետք է ստորագրի Փաշինյանը, որի բովանդակությունը թաքցնում է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հասարակական գործիչ, վերլուծաբան Մհեր Ղուշչյանը։

Հաղորդման հյուրն անդրադարձավ երկու օր առաջ ՀՀ արևելյան սահմանին տեղի ունեցած մարտական թեժ գործողություններին՝ նշելով մի շարք պատճառներ ադրբեջանական այդ ագրեսիայի համար։ Ըստ նրա՝ Փաշինյանն Ադրբեջանին տարածքային զիջումների խոստումներ է տվել՝ փաստաթղթերով վավերացրած, սակայն չի կատարում այդ խոստումները, ինչն էլ զայրացրել է թշնամուն, և նա փորձում է հերթական սպառնալիքներով վախեցնել Հայաստանին։ Նաև նա չբացառեց, որ Ադրբեջանը ոգևորվել է ՔՊ-ականների այն հայտարարություններից, որոնց համաձայն՝ Հայաստանի տարածքներն իրականում ադրբեջանական են, իսկ մենք դրանք 1990-ականներին գրավել ենք։

Ինչո՞ւ Արշակ Կարապետյանին Փաշինյանը փոխարինեց Սուրեն Պապիկյանով և որքանո՞վ է պաշտոնի այդ փոփոխությունը կապված սահմանային մարտական գործողությունների և դիրքերը զիջելու հետ։ Թեև Արշակ Կարապետյանի ղեավարության ժամանակ էլ ՀՀ ինքնիշխան տարածքից 41 կմ զիջվեց թշնամուն։

Մհեր Ղուշչյանը խոսեց Ռուսաստանի արձագանքից ՀՀ սահմանային լարվածությանը։ Ինչո՞ւ Ռուսաստանն այդպես էլ զորքեր չներգրավեց Հայաստանին օգնելու և ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու համար։ Վերլուծաբանը մտահոգություն հայտնեց, որ Ռուսաստանը նման վարք դրսևորելու դեպքում կարող է կորցնել այս տարածաշրջանը, երբ չի կարողանում հստակ տարանջատել ռազմավարական գործընկերոջ նկատմամբ վերաբերմունքը և այն պետության, որը արևմտյան հստակ ազդեցության տակ է գտնվում և Թուրքիայի հետ մեկ ազգ, երկու պետություն սկզբունքով համագործակցում է Արևմուտքի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի։

Խոսեցինք նաև ընդդիմության անկարողությունից, թե ինչու ընդդիմությունը չի կարողանում գործուն քայլեր ձեռնարկել հակահայկական քայլերը կանխելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում