Պուտինը հանձնարարել է Աֆղանստանից հանել ՌԴ քաղաքացիներին, կտարհանվեն նաև ՀՀ քաղաքացիներ

ՌԴ պաշտպանության նախարարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով Աֆղանստանից դուրս է բերում 380 մարդու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ներկա պահին երեք Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ հումանիտար օգնություն են հասցրել Քաբուլի օդանավակայան և իրականացնում են տարհանվող քաղաքացիների տեղավորումը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Աֆղանստանի մայրաքաղաք է ուղարկվել 108 տոննա հումանիտար օգնություն:

Գերատեսչությունից հավելել են, որ Ռուսաստանի քաղաքացիներից բացի տարհանվում են նաև Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ: Յուրաքանչյուր օդանավում գտնվում են բժշկա-սանիտարական հաշվարկներ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և դեղամիջոցներով:

Նախորդ զանգվածային տարհանումն իրականացվել է օգոստոսին: Այն ժամանակ ռուս զինվորականները հայրենիք էին տեղափոխել Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի 400 քաղաքացու: