Ամեն ինչ ավելի վատ է, քան մենք կարող ենք պատկերացնել

Ամեն ինչ ավելի վատ է, քան մենք կարող ենք պատկերացնել: Աշխարհը չի արձագանքում ու  չի ցանկանում տեսնել ադրբեջանական ագրեսիան:

Մտածել, որ սա թույլտվություն է ադրբեջանին, ճիշտ չէ, բայց այն, որ այստեղի իշխանավորները խճճվել են սեփական ստերի տոպրակի մեջ ու այդ ստի տոպրակի պատճառով ամեն անգամ ավելի մեծ արհամարանքի են արժանացնում երկրին` վստահաբար:

Դժոխային 44-օրյայից հետո նորից մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: ԱԳՆ-ում դեսպանների հետ գործակալի հանդիպումից հետո անգամ չկա արձագանք: Եզրակացություններ անելու ժամանակն էլ է սպառվել:

Այդպես էլ պիտի լինի, որովհետև երկրիդ իշխանավորը սեփական տարածքների մասին խոսելիս օգտագործում է թուրքի դրած անունները:

Այդպես էլ պիտի ընկալեն, որովհետև քո երկրում տարածքային ամբողջականության խախտումը փորձում են ներկայացնել սահմանային միջադեպ:

Այդպես էլ պետք է վարվեն, որովհետև սեփական քաղաքացիներին դժոխքից հետ բերելու, կտտանքներից ու մահից ազատելու փոխարեն քննարկում են ոնց գերի ընկան:

Մեղավորին անհատականացրեք, մի ընդհանրացրեք, այդպես նաև տարրալուծում եք իրավիճակից առկա ակնհայտ տեսանելի ելքը:

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից