Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 18-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 37 հարց, որից 33-ը չի զեկուցվում, ևս 1 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին,

– Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

– Բնակելի տարածքներ նվիրելու մասին,

– «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին և այլ հարցեր: