Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից․ «Հայաստան» դաշինք

Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․ «Այսօր դաշինքը նախաձեռնել է քաղաքական խորհրդակցություններ: Խմբակցության պատգամավորների մի խումբ գործուղվել է Սյունիք, մյուսը միջազգային գործընկերներին է ներակայացնում իրավիճակը:

Ծայրահեղ անհանգստացնող է Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջանի հանցագործության նոր ալիքը, միջազգային պատշաճ արձագանքի բացակայությունը, այս ձախողված իշխանության դիմադրելու անկարողությունը:

Արձանագրում ենք՝ Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից:

Նրանց միակ օրակարգն ու նպատակը ցանկացած գնով, այդ թվում շարունակական զիջումներով իշխանության մնալն է: Մեր նպատակն է նրանց հեռանալը, ինքնիշխանության երաշխավորումը:

Մեր որոշումն այս շաբաթվա նիստերին չմասնակցելու մասով, անփոփոխ է»: