Անդրադարձել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։

  1. Ուղիղ խոսվում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին։
  2. Հիշեցվում է, որ ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի սահմանները դեռեւս մայիսի 12-ին։
  3. Հիշատակվում է Ադրբեջանում պահվող և վերջերս գերեվարված հայ ռազմագերիների հարցը։
  4. Շեշտվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կարևորությունը։
  5. Խոսվում է Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից ստեղծված խոչընդոտների անթույլատրելիության մասին։

Տեքստին կարող եք ծանոթանալ նկարից։

Հ.Գ. Աու, պետություն, ո՞ւր ես…

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից