Ամանորյա տոների կրճատման մասին և այլ օրինագծներ վերջնական ընթերցմամբ ընդունվեցին

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ պատգամավորները հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխությունների։

Այդ թվում՝ ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրինագծերի, այդ թվում՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, «Անկանխիկ վճարումների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, «Սնդիկի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, «Կենդանական աշխարհի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, «Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ։

Պատգամավորները նաև վավերացրեցին մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ «Բարձրագույն կրթության որակավորումների փոխադարձ ճանաչման մասին» համաշխարհայի կոնվենցիա, ԱՊՀ ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին համաձայնագիր, ինչպես նաև մի շարք այլ համաձայնագրեր։

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները դուրս էին եկել դահլիճից և չէին մասնակցում նիստին։