«Հայփոստի» բաժանմունքից թալանել են զինվորների համար նախատեսված նվիրատվության արկղիկը (տեսանյութ)

ՀայՓոստ ընկերության բաժանմունքներից մեկ անցած գիշեր մուտք են գործել դիմակավորված անձինք ու տարել սեղանին դրված արկղիկի մետաղադրամները։

«Տևական ժամանակ է՝ ՀայՓոստի բաժանմունքներում հանգանակություն է կազմակերպվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 1000+ համար:
Այս գիշեր Իշխանասարի մոտ ծավալված ռազմական գործողությունների ֆոնին ինչ-որ… (բառեր չենք գտնում) թալանել են մեր բաժանմունքներից մեկում դրված զինվորների համար նախատեսված նվիրատվության արկղիկը:
Ստորև՝ այդ տխմարների «հերոսական» կադրերը»,-ասված է  ընկերության ֆեյսբուքյան էջում։

Ընկերությունը հրապարակել է նաև տեսանյութը։