Կապանը և Գորիսը կունենան հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներ. նախարար

«Երեկ իմ տեղակալը եղել է Սյունիքում, Վայոց ձորում, մենք պարբերաբար իրականացնում ենք տեղում կարիքների գնահատում և օպերատիվ դրանք բավարարվում են»,- այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե շտապօգնության մեքենաները կարողանո՞ւմ են ժամանակին հասնել հիվանդներին, երբ Սյունիքի որոշ գյուղերի ճանապարհներ դեպի Կապան փակվել է և 150 կմ պետք է կտրեն՝ Կապան հասնելու համար:

«Բոլոր այդ համայնքները կապահովվեն իրենց անհրաժեշտ առաջին բուժօգնության պարագաներով: Եվ Կապանի, և Գորիսի շտապօգնության կենտրոնները կունենան հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներ: Դրանք արդեն տրամադրվել են, էլի կտրամադրվեն:  Տվյալ համայնքների առողջության ամբողջական ապահովումը  կկազմակերպվի: Տեղ հասնելու խնդիր չկա»,- ասաց Ավանեսյանը: