ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժումը չի դատապարտվել ոչ մի միջազգային կառույցի կամ պետության կողմից

Արձանագրենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական բացահայտ ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժելու փաստը չի դատապարտվել և ոչ մի, կրկնում եմ՝ և ոչ մի միջազգային կառույցի կամ պետության կողմից։

Եվ դառը իրականությունն այն է, որ եթե մենք որպես ժողովուրդ, պարտություն բերած ու նոր պարտություններ իր գործունեությամբ գեներացնող ոչնչություն-ղեկավարին հանդուրժելով, մեզ չենք հարգում, մենք չենք կարող հարգանք պահանջել և ակնկալել ուրիշներից։

Ձեր «հեղափոխական թավիշով» քաղաքակիրթ աշխարհը մաքրեց իր կեղտոտ աշխարհաքաղաքական հետույքը ու դեն շպրտեց, որպես արտաթորանքային սրտի արտաթորանքային մխիթարանք թողնելով «ժողովրդավարության ֆորումներին» հրավերները։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից