Հայաստանը և Ադրբեջանը մասնակցում են ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա հանդիպմանը

Հայաստանի և Ադրբեջանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները մասնակցում են չորեքշաբթի Մոսկվայում ընթացող ամենամյա հանդիպմանն ԱՊՀ-ի իրենց գործընկերների հետ, հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայությունը:

«Մոսկվայում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ ամենամյա հանդիպումը։ Դրան մասնակցում են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը…»,- ասված է հաղորդագրության մեջ։