Բացառված չէ, որ Երևանը օգնության համար դիմի ՀԱՊԿ-ին. դեսպան

Բացառված չէ, որ Երևանը օգնության համար կարող է դիմել ՀԱՊԿ-ին՝ չնայած նրան, որ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայունացել է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

«Դժվար է ասել։ Պայմանավորված է նրանով, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Ունենք այն, ինչ ունենք։ Կտեսնենք՝ ինչպես են զարգանում իրադարձությունները»,-ասել է դեսպանը։