Թշնամին հայտնել է 7 սպանվածի և 10 վիրավորի մասին

Հայաստանի արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա թշնամական ԶՈւ ստորաբաժանումների լայնածավալ հարձակմանը հայկական կողմի դիմադրության արդյունքում թշնամին 7 զոհ է ունեցել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հրապարակել է սպանված զինծառայողների անունները։

Ադրբեջանական կողմը հայտնում է նաև 10 վիրավորի մասին։

ՀՀ ՊՆ-ի այսօրվա հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։

Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։