Ֆրանսիան Երևանին և Բաքվին կոչ է անում պահպանել հրադադարը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում անվտանգության վիճակի վատթարացման և ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես հայկական կողմից:

Ֆրանսիան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրում»