«Մեր գումարտակի ու վաշտերի կազմում մարտնչած կամավորներին կոչ ենք անում պատրաստ լինել կազմակերպված մեկնելու Հայրենիքը պաշտպանելու». ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբ

ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանը հերթական անգամ ռազմական գործողություններ է սանձազերծել, այս անգամ դրանք տեղափոխելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։

ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբը, հավատարիմ բոլոր ուժերով Հայրենիքը պաշտպանելու կուսակցության հավատամքին, իր պատրաստակամությունն է հայտնում կանգնել Հայ զինվորի կողքին։ Նախորդ պատերազմների ընթացքում մեր գումարտակի ու վաշտերի կազմում մարտնչած բոլոր կամավորներին կոչ ենք անում ամեն վայրկյան պատրաստ լինել կազմակերպված մեկնելու Հայրենիքը պաշտպանելու»։