Սյունիքում կրակը դադարեցվել է Օվչառովի միջնորդությամբ․ «Հրապարակ»

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Սյունիքում կրակը դադարեցվել է Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատար Դմիտրի Օվչառովի միջնորդությամբ։ Գրում է «Հրապարակը»։ «Ըստ երևույթին՝ թշնամական զորքի առաջխաղացումը կանխվել է, սակայն արդեն իսկ գրավված տարածքը հետ չի վերադարձվել, այսինքն՝ ադրբեջանցիները առաջ եկած դիրքերից չեն նահանջել։ Մեր տեղեկություններով՝ զոհերի դիակները մնացել են թշնամու զորքի թիկունքում, այդ պատճառով ՊՆ-ը չի կարողանում զոհերի հստակ թվեր հրապարակել։ Առողջապահության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ վիրավորներից և ոչ մեկը դեռս հայաստանյան հիվանդանոցներ չեն հասցվել»,-Գրում է «Հրապարակը»։