Նիկոլն ի զորու չէ ադեկվատ որոշումներ կայացնել․ պատրաստ պետք է լինենք իրավիճակի ցանկացած զարգացման

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր  էջում գրում է․

«Ընթացող  մարտական գործողություններով հակառակորդը ցանկանում է Քարվաճառի կողմից մխրճվել Հայաստանի Հանրապետության տարածք, տիրանալ մի շարք բարձունքների և հսկողության տակ վերցնել Գորիս-Սիսիան մայրուղին: Դա նրան հնարավորություն կտա դիտարկել նաև ՌԴ 102-րդ ռազմաբազայի Սյունիքի հենակետերից մեկը, որը հանդիսանում է Արցախում տեղակայված ՌԴ խաղաղարար առաքելությանը մատակարարման օղակներից մեկը:

Նիկոլն ի զորու չէ ադեկվատ որոշումներ կայացնել: Իրավիճակը չհանդարտվելու և հակառակորդի ագրեսիվ ռազմական գործողությունների շարունակվելու դեպքում, ընդհուպ մինչև ռազմական դրության և մասնակի զորահավաքի անհրաժեշտություն կարող է առաջանալ: Դեռևս պարզ չէ, թե այլ հատվածներում ինչ գործողություններ է պլանավորվել հակառակորդի կողմից:

Պատրաստ պետք է լինենք իրավիճակի ցանկացած զարգացման»։