Տեղեկատվական անվտանգության լուրջ սպառնալիքներ են ստեղծվել

Իշխանությունը ներկայացնող տարբեր դեմքեր, կառույցներ, վերջին 2 օրերին սահմանագծին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրար հակասող այնպիսի ծավալի տեղեկատվություն են հաղորդել, որն արդեն տեղեկատվական անվտանգության լուրջ սպառնալիքներ է ստեղծել։

Ռազմաքաղաքական իրադրության նոր փոփոխությունները ստիպում են հանդես գալ առավելագույնս համապարփակ, օբյեկտիվ և օպերատիվ տեղեկատվությամբ, հակառակ դեպքում դրա հետևանքները աղետալի հետևանքներ կունենան։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից